Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

2017-ի լավագույն ֆիլմը ԱՄՆ-ում` ըստ կինոքննադատների

2017-ի լավագույն ֆիլմը ԱՄՆ-ում` ըստ կինոքննադատների
08.01.2018 | 08:15

ԱՄՆ կինոքննադատների ազգային միությունը «Լեդի Բըրդ» (Lady Bird) ֆիլմը ճանաչել է 2017-ի լավագույն ֆիլմ։ Մրցանակը ստացել է ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը։ Նա նաև պարգևատրվել է լավագույն ռեժիսուրայի և լավագույն սցենարի համար։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Սալի Հոքինսը «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմում դերակատարման համար, լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Քալույան («Հեռացիր», Get Out) ֆիլմի համար։

Երկրորդական պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Լորի Մեթքալֆը («Լեդի Բըրդ») և ՈՒիլեմ Դեֆոն («Նախագիծ «Ֆլորիդա»», The Florida Project)` հայտնում է Associatied Press-ը։ ԱՄՆ կինոքննադատների ազգային միության ընտրությունը ոչ միշտ է համընկնում ԱՄՆ Ազգային կինոակադեմիայի կարծիքի հետ, որն անցկացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Վերջին 40 տարում միությունն ու ակադեմիան միաձայն լավագույն ֆիլմ են ընտրել ընդամենը 7 անգամ։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ