Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինձ նոր ֆուտբոլիստներ պետք չեն»

«Ինձ նոր ֆուտբոլիստներ պետք չեն»
09.01.2018 | 10:17

Լալիգայի վերջին տուրում, «Սելտայի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո, «արքայականի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմին նոր խաղացողներ պետք չեն. «Այսօրվա հանդիպման արդյունքից գոհ չենք, սակայն առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա: Կփորձենք աշխատել, օրեցօր ավելի բարելավել մեր խաղը և կայուն ֆուտբոլ ցուցադրել: Տրանսֆերնե՞ր: Ինձ նոր ֆուտբոլիստներ պետք չեն: Տեսնենք, թե ինչ կլինի մինչև ամսի 31-ը, սակայն ոչ հիմա: Ինչու՞: Քանի որ գոհ եմ իմ թիմից»:


Զիդանի ասածների մեջ հակասություն կա: Հայտնի է, որ թիմում դժգոհ են առանձին ֆուտբոլիստներից, ու նրանց մեջ առաջինը հիշատակվում է գլխավոր մարզչի հայրենակցի՝ Քարիմ Բենզեմայի անունը: Որքան էլ օրացուցային տարին հաջողակ է եղել «Ռեալի» համար՝ նվաճվել է հինգ տիտղոս, այդուհանդերձ, «արքայականն» այն թիմը չէ, որ հանդուրժի «Բարսելոնից» հետ մնալը, թեև սույնը վերջին տարիներին գրեթե մշտական իրողություն է: Հայտնի է նաև, որ «Ռեալի» շարքերը լքելու տրամադրություն ունի Ռոնալդուն, որը, ի դեպ, այդ բանն անելու համար թիմին կարող է օգնել սեփական գրպանից արվելիք ծախսով: Այո, այո, մի զարմացեք: Զիդանն իր խոսքի մեջ վերապահում է անում, ասելով՝ «տեսնենք, թե ինչ կլինի մինչև ամսի 31-ը»: Դեկտեմբերի 31-ը բոլորս էլ գիտենք, թե ինչ գործարքների վերջնաժամկետ է: Իսկ թիմի կազմից գոհ լինելը հարաբերական հասկացություն է, որով, վարպետորեն, թե ոչ այնքան, սքողվում է նրանից ունեցած դժգոհությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ