Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չսիրեց ԵԺԿ-ն Արթուր Բաղդասարյանի «վերածնունդը»

Չսիրեց ԵԺԿ-ն Արթուր Բաղդասարյանի «վերածնունդը»
09.01.2018 | 13:07

«Ժամանակի» տեղեկացմամբ՝ ԵԺԿ-ն երրորդ անգամ է մերժել «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամակցության դիմումը։ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը «Հայկական վերածննդին» պատասխանել է, որ ԵԺԿ-ն Հայաստանում կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը։

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ