Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միս ու կարագ մի կերեք ու ոտքով քայլեք, որ թանկացումների «տակ» չընկնեք

Միս ու կարագ մի կերեք ու ոտքով քայլեք, որ թանկացումների «տակ» չընկնեք
09.01.2018 | 16:17

Ամանորյա տոներից դեռ ուշքի չեկած հայաստանցիներին սառը ցնցուղ է սպասում: Թանկացումների ալիքը սկսել է թափ հավաքել: Նախ` դիզվառելիքի գինն է բարձրացել, այդ թվում` գազով, բենզինով և սոլյարկայով աշխատող մեքենաների վառելիքը, որն իր հետ բերելու է նոր թանկացումների շղթա: Սրան առաջինն արձագանքեցին տաքսիների և երթուղային միկրոավտոբուսների վարորդները:

Նրանցից շատերը մտածում են, որ ուղեվարձի գինը ևս պետք է բարձրացնել, քանի որ իրենց «ձեռք չի տալիս» թանկ վառելիքով էժան ուղեվարձը, ընտանիք պահելու համար «տակը» բան չի մնում: Այս թանկացումները, բնականաբար, ազդելու են հանրության բոլոր շերտերի վրա ու ամենևին էլ «կարտոֆիլ ու կարագ» չուտելով հարցը չի փակվի:
Թանկացումների բեռը կրկին կրելու է շարքային քաղաքացին, քանի որ նրա համար էական նշանակություն ունի ուղեվարձի գինը հիսուն, թե հարյուր դրամով է բարձրանալու, իսկ որ այս խնդրի առաջ կանգնելու ենք, կասկածից վեր է, քանի որ արդեն մի քանի օր է` երթուղայինների ու տաքսիների վարորդները դժգոհում են, թե վնասով են աշխատում: Այս ամենում շատ էական է կառավարության դերը: Ի՞նչ է անելու գործադիր մարմինը: Կփորձի՞ մեղմացնել այս թանկացումների ալիքը, թե՞ էլի կասի, թե չնչին թանկացումներ են լինելու, որոնք էական ազդեցություն չեն ունենալու հանրային կյանքում: Կամ գուցե էլի կհայտնվեն մի քանի հանրապետական խմբակցության անդամներ ու կհայտարարեն` ով է ասում, որ աղքատ մարդը պետք է օգտվի տրանսպորտից, թող ոտքով քայլի, համ էլ առողջությանը օգտակար է: Կասեն, քանի որ «ձենները տաք տեղից է գալիս», քանի որ վստահ են, որ շարունակելու են վայելել իշխանության կերակրատաշտի բարիքները: ՈՒ ինչպես միշտ շարքային քաղաքացին մենակ է մնալու իր խնդիրների հետ ու մենակ է գլուխ հանելու առտնին հոգսերից:


Բայց այս ամենում կա մի շատ կարևոր նրբերանգ, ինչի հետ իշխանությունը չի կարող հաշվի չնստել: Առջևում 2018-ի ապրիլն է: Իշխանությունը չի ցանկանա մինչ այդ ունենալ գլխացավանք, որպեսզի իր գծած սցենարն առանց լուրջ ցնցումների իրականացվի: Այնպես որ, հնարավոր է մինչև մայիս գները զսպող մեխանիզմ կիրառեն, որից հետո, ինչպես ժողովուրդն է ասում. «Կամ էշը կսատկի, կամ էլ իշատերը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ