Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պարարվեստի փառատոն՝ Հայաստանում

Պարարվեստի փառատոն՝ Հայաստանում
10.01.2018 | 13:07

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Լոս Անջելեսում հանդիպել է տեղի հայկական մի շարք պարախմբերի ղեկավարների հետ՝ քննարկելու այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Տեղեկացնում է մշակույթի նախարարությունը:

Նշվում է նաև, որ պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանում այս տարվա հուլիսին կկազմակերպվի պարարվեստի փառատոն, և լոսանջելեսյան մասնակից պարախմբերից յուրաքանչյուրը կստանձնի Հայաստանի որևէ մարզում, որևէ գյուղում գործող պարախմբի հովանավորությունը ( ֆինանսական օգնություն, բեմական հագուստ, հայաստանյան փառատոնին համատեղ մասնակցություն...)։ Նախարարության 2018թ. առաջնահերթություններից է Հայաստանում պարարվեստի զարգացումը և աշխարհում հայ պարարվեստի առաջխաղացումը։

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ