Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հռոմի պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին

Հռոմի պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին
10.01.2018 | 13:12

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին: Հռոմի պապի շնորհավորական նամակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուսը: Պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ մաղթելով, որ խաղաղություն հաստատվի աշխարհում:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ