Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՏՄ-ի զոհերը` աջ ղեկով մեքենաները

ԵԱՏՄ-ի զոհերը` աջ ղեկով մեքենաները
11.01.2018 | 16:24

Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության մասին 1968-ի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:


«Դրանով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: «Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց՝ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018-ի ապրիլի 1-ից: «Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա»:


ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում: Նախարարը դրական արձագանք տվեց:

Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն ու խնդիրներ իրականում առաջացե՞լ են, թե՞ խնդիրները տեսական են: «Գիտեք, նախ մտահոգությունները կան օրենքից ելնելով, բացի դրանից, ըստ ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակը տոկոսային հարաբերակցությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ մոտ 28 տոկոսով ավելի է»,- ասաց նախարարը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը, բայց Վաչե Գաբրիելյանը հանձնարարեց՝ ամբողջականացնելու համար այն նախաձեռնությունը՝ հարկ է օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վերաբերյալ:
«Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարությանը եկող շաբաթ, որ անհետաձգելի կարգով ուղարկենք Ազգային ժողով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ