ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ինչ է լինելու Հայաստանի ճանապարհը «բռնած» աջ ղեկով մեքենաների ճակատագիրը

Ինչ է լինելու Հայաստանի ճանապարհը «բռնած» աջ ղեկով մեքենաների ճակատագիրը
12.01.2018 | 09:51

Չնայած երեկ կառավարությունը որոշեց, որ այս տարվա ապրիլի 1-ից Հայաստանում արգելվում են աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը, իսկ մինչ այդ ներմուծված ու շահագործվող աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել դրանք, վաճառել կամ շահագործել, միևնույն է, «Աջ ղեկ» նախաձեռնության մասնակիցները դժգոհ են կառավարության այս որոշումից: Նախաձեռնության անդամ ԱՐԱ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ներկայացրեց իրենց վերապահումները: Ըստ նրա, տարբեր հաշվարկներով` բազմաթիվ քաղաքացիներ դրսից պատվիրել են աջ ղեկով մեքենաներ, որոնք դեռ Հայաստան չեն էլ հասել:

«Շատ մարդիկ կան, որոնք մեքենաները ձեռք են բերել դեռ 2017-ի ձմռանը, դրանք Հայաստան դեռ չեն հասել ու չեն էլ հասնելու։ Հստակ հաշվարկ կա, ըստ որի, մեքենան երկիր հասնելու ամենաիրատեսական ժամկետը հաշվարկվում է 160-195 օր։ 2 ամսում մեքենա չի գա Հայաստան, դա հաստատ է։ Նախարարությունը նշել է, որ 3 ամիսը բավարար է, որ մեքենան տեղ հասնի։ Դա իրականությանը չի համապատասխանում: Մարդ կա, մեքենան գնել է 2017-ի սեպտեմբերին, բայց այն դեռ չի հասել Վրաստան»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ մարդիկ վարկային պարտավորություններ ունեն, բանկից գումարներ են վերցրել, մեքենաներ են գնել ու հիմա փաստի առաջ են կանգնելու: Ի դեպ, նրա դիտարկմամբ, մեկ ընկերության հաշվարկով 2017-ի դեկտեմբերին մոտավորապես 600-900 աջ ղեկով մեքենա է գնվել, և քիչ է հավանականությունը, որ դրանք մինչև ապրիլի 1-ը տեղ կհասնեն։ Եվ սա ընդամենը մեկ ընկերության հաշվարկն է:


Արան պատմեց, որ հունվարի 8-ին պայմանավորվել էին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի հետ, որ ներկայացնելու են առաջարկությունները և բանակցելու են, սակայն նրանք հայտնվել են խաբված վիճակում: «Երեկ նախարարի գլխավորությամբ ստորաբար խաբեցին բոլորին։ Ներկայացրին սուտ վիճակագրություն, որի համաձայն, իբր աջ ղեկով մեքենաների շահագործման պարագայում կա իրական վտանգ: Իսկ մինչ այդ ոչ մի տեղ՝ ո՛չ նախագծում, ո՛չ էլ նախարարության պաշտոնական տեղեկագրերում չի խոսվել վիճակագրության մասին»,- փաստեց մեր զրուցակիցը, հիշեցնելով, որ ավելի վաղ նախարար Վահան Մարտիրոսյանը բազմիցս շեշտել է, թե վիճակագրության անհրաժեշտություն չկա:
Կառավարությունը փաստում է, որ աջ ղեկով մեքենաների պատճառով վթարների քանակը մոտ 28 տոկոսով ավելի է, վիրավորների քանակը` մոտ 39 տոկոսով, ինչը, ըստ ոլորտի պատասխանատուների, շատ բարձր թիվ է: Սա է պատճառը, որ կառավարությունը որոշել է գնալ այս ճանապարհով:


«Ներկայացված վիճակագրությունը արժանահավատ չէ և չի արտացոլում իրական պատկերը։ Այն լղոզված է և շինծու։ Վթարները բարդել հիմնականում աջակողմյան ղեկով մեքենաների վրա, դա նախարարության կողմից առնվազն էժանագին քայլ է»,- վրդովված հակադարձեց Արան։
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները շարունակելու են պայքարը, Արա Մելիքջանյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 14:00-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց և որոշելու իրենց անելիքները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ