Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ո՞րն է գերնպատակը

Ո՞րն է գերնպատակը
12.01.2018 | 08:53

Թվում է՝ սատանան պետք է հանգիստ թողներ նրանց, ովքեր ապրում են հանգիստ...
Առանց Աստծո, սակայն, եթե աստվածապաշտներին նա, մեղմ ասած, անհանգստացնում է, ապա անաստվածներին և աստվածամարտներին առաջարկում է իր թեկնածությունը, որովհետև մարդը, ի վերջո, կրոնական էակ է:


Բոլորին է հայտնի առաջին մարդկանց անկումը, որին հետևեց նրանց սերունդների բարոյալքումը: Ավանդությունը ասում է` սատանան առաջարկում է Կայենին, որ իրեն երկրպագի, Կայենը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ ինքը ոչ ոքի չի երկրպագում՝ ո՛չ Աստծուն, ո՛չ սատանային: Վերջինս, սակայն, առարկում է. «Աստծուն չպաշտողը ինձ է պաշտում»:
Սուրբ գիրքը վկայում է, որ կռապաշտությունը սատանայապաշտություն է. «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են»:
Սատանայապաշտությունը հնագույն կրոն է, դարերի ընթացքում ամբողջացած իր ծիսակարգով: Սատանան միշտ ձգտել է համաշխարհային տիրապետության. նա ցանկանում է, որ բոլորը իրեն երկրպագեն, սակայն ոչ այնքան իր փառամոլության համար, որքան հանուն իր վրեժին հագուրդ տալու և մարդկությանը կործանելու մոլուցքի:


Ինչպես նշեցինք, սատանայապաշտությունը կրոն է և ունի իր ծեսերը, որոնցից մեկը սև պատարագն է: Այն մատուցվում է կեսգիշերին սատանայի սպասավոր քրմի կողմից: Մոմերը աշտանակներին գլխիվայր են ամրացվում: Քուրմը կրում է շքեղ զարդարված շուրջառ, որը հակառակ է հագնում: Վերցնելով աղոթագիրքը՝ քուրմը սկսում է կարդալ հակառակ կարգով՝ վերջից սկիզբ: Աստծո, Հիսուսի, Սուրբ Կույս Մարիամի սրբազան անունները կարդացվում են հակառակ կողմից: Խաչելությունը գլխիվայր է ամրացվում, կամ նետվում է գետնին՝ անարգվելու, ոտնակոխ արվելու համար: Որևէ կնոջ մերկ մարմինը զոհասեղանի դեր է կատարում: Նվիրաբերվելիք զոհը, որ ծառայում է հաղորդության ծաղրապատկերը ներկայացնելու համար, գողացված է լինում եկեղեցուց, խառնված ողջ աքաղաղի արցունքներով ու կղկղանքով, և իբր «գոյափոխվում է» Լյուցիֆերի «մարմնի և արյան»: Սև պատարագի ընթացքում Աստվածաշունչն այրում են: Ներկաները երդվում են գործել յոթ մահացու մեղքերը, խախտել տասը պատվիրանները, երդվում են ոչ մի լավ բան չկատարել: Ծիսակատարությունն ավարտվում է արյունալի խնջույքով՝ պարտադիր զոհաբերությամբ. զոհաբերում են կենդանիների, նաև մարդկանց: Սատանայապաշտության ձեռնադրման գերագույն ծեսերի ժամանակ թեկնածուն ստանում է կախարդված թուր, որը նրան մշտական հաջողություն է ապահովելու: Սատանայի և նրա երկրպագուների միջև դաշինք է կնքվում, որը վավերացվում է երդվողի դաստակից վերցրած արյամբ.
1. հրաժարվել քրիստոնեական դաստիարակությունից, անվանափոխվել,
2. նորից մկրտվել սադայելի անունով` հրաժարվելով կնքահորից և կնքամորից, նրանց փոխարինել այլ խնամակալներով,
3. ընդունել սատանայի նվիրած հագուստը,
4. կախարդական շրջանի մեջ կանգնելով՝ արտասանել հավատարմության երդումը,
5. նորընտրյալ անդամի անունը նշել «հանգուցյալների գրքում», ի տարբերություն Քրիստոսի Կյանքի գրքի,
6. սեփական երեխաներին սատանային նվիրելու խոստում տալ, խոստանալ այնպիսի նվերներ ու արարքներ, որ նրան հաճո լինեն,
7. ամեն ինչ անել քրիստոնեությունը հեղինակազրկելու համար և այլն:


Սատանայի «եկեղեցու» ձեռնադրման երրորդ աստիճանի արարողության ժամանակ պետք է արտասանել հետևյալ երդումը. «Ամեն ինչում և ամեն ինչի համար կանեմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս»: Սա նշանակում է՝ հրաժարում Աստծո պատվիրանից. «Մի հետևիր սրտիդ ու աչքերիդ ցանկությանը, դրանք քեզ մոլորության են տանում»: Իսկ ձեռնադրման 7-րդ աստիճանում երդվում են, որ այսուհետև իրենք կառաջնորդվեն «Ոչինչ ճշմարիտ չէ, ամեն բան թույլատրելի է» սկզբունքով, որը սեղմ հնչում է այսպես. «Արգելվում է արգելելը»: Եթե արգելվում է արգելելը, ուրեմն արգելվում է նաև «արգելվում է արգելելը»: Մյուս կողմից, եթե ամեն ինչ թույլատրելի է, ինչու՞ է արգելվում արգելելը: Արգելվում է արգելել ամեն բան, որ կարող է կասեցնել մարդու և մարդկության ընթացքը դեպի անաստվածություն և ամենաթողություն:


Սատանայապաշտները դարեր ի վեր մշակել ու համակարգել են իրենց սիմվոլիկան, որն այսօր ամենաբազմազանն ու ամենաստվարն է և համալրվում է ժամանակին համընթաց: Սադայելի պաշտամունքը խիստ գաղտնի է: Ամեն դեպքում արդարության համար պետք է նկատել, որ այդ գաղտնիությունը չեն ապահովում չարի շարքային գաղտնապահ հետևորդները, այլ դա արվում է շատ ավելի բարձր մակարդակով և շատ ավելի կազմակերպված: Սատանայապաշտական սիմվոլների շարքում եռակի վեցերի և շրջված պենտագրամաների (կոկա-կոլայի վերջին գովազդը հատկապես լիքն է դրանցով), ձեռքերի մատների պոզանման կոմբինացիաների և այլնի կողքին շատ են նաև խաչի նշանի համադրությամբ սիմվոլները, որոնք առավել վտանգավոր են, քանզի անտեղյակ մարդկանց կարող են շփոթության մատնել և աղճատել խաչի մասին նրանց պատկերացումները:
Աստծունն ընդդեմ Աստծո. սա է սատանայի և նրա արբանյակների իրական մտայնությունը, Աստծո արարչությունը պղծել, ապստամբեցնել, հանել Արարչի դեմ. սա է սատանայապաշտության գերնպատակը:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ