ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նեյմարը` 2017-ի ամենաթանկ խաղացող

Նեյմարը` 2017-ի ամենաթանկ խաղացող
12.01.2018 | 11:03

Համաձայն շվեյցարական ֆուտբոլային դիտարանի հետազոտությունների (անցկացվել է ֆուտբոլային հինգ գերտերություններում՝ Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա), «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ճանաչվել է աշխարհի 2017 թվի ամենաթանկ խաղացող: Հարյուր ֆուտբոլիստ ընդգրկող ցուցակում Լիոնել Մեսին երկրորդն է, իսկ ահա Քրիշտիանու Ռոնալդուն, որն այդ նույն 2017-ում արժանացավ լավագույն խաղացողի հերթական «Ոսկե գնդակին», ընդամենը 49-րդն է:
Նկատենք, որ Նեյմարն անցած տարի էլ էր գլխավորում այս ցուցակը, սակայն այս մեկ տարում նա էժանացել է 46,8 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստը սկսել է ավելի քիչ արժենալ գումարային այն չափումից, որը տրվել էր նրան ձեռք բերելու համար: Պիտի որ հիշեք` Նեյմարին իր կազմում ունենալու համար ֆրանսիական ակումբը «Բարսելոնին» վճարել է 222 միլիոն եվրո, իսկ 213 միլիոնը, բնականաբար, 222 միլիոն չէ:


Ցուցակում ունեցած երկրորդ հորիզոնականը պահպանել է և Մեսին, սակայն, հակառակ բրազիլացու, արգենտինացու գինն ավելացել է՝ նախկին 170,5-ից` վերածվելով 202,2 միլիոն եվրոյի:
Առաջին եռյակի երրորդ անձը անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնն է, որը գնահատվել է 194,7 միլիոն եվրո: Սա 60 միլիոնով ավելի է անցած տարի վեցերորդ տեղն զբաղեցրած անգլիացու ունեցած գնից: Հիշեցնենք, որ անցած տարի Քեյնը 52 խաղում հեղինակել է 56 գնդակ ու այս ցուցանիշով շրջանցել է Մեսիին:
Ցուցակի ամենամեծ անակնկալը Քրիշտիանու Ռոնալդուն է իր 49-րդ տեղով ու գնահատված գումարի չափով՝ 80,4 միլիոն եվրո: Զուտ համեմատության համար՝ անցած տարի այդ գումարը կազմում էր 126,5 միլիոն եվրո, իսկ տեղը ցուցակում յոթերորդ հորիզոնականն էր: Իհարկե, ֆուտբոլիստի ստացած հինգերորդ «Ոսկե գնդակի» փաստի կողքին չեն կարող զարմանք չառաջացնել պորտուգալացու թե՛ համեստ գինը, թե՛ ունեցած ավելի քան համեստ հորիզոնականը, սակայն շվեյցարացիները սույնը բացատրում են վերցրած չափորոշիչներով (խաղի որակ, միջազգային կարգավիճակ, կնքված պայմանագրի ժամկետ և այլն), որոնցում էական դեր է վերապահված մարզիկի մասնավորապես կենսաբանական տարիքին: Դժվար չէ գլխի ընկնել, որ Ռոնալդուի պարագայում էական դեր է խաղացել տարիքի գործոնը, ինչպես նաև այն, որ երկրի առաջնության ընթացիկ 13 խաղում ընդամենը չորս գոլ է հեղինակել: Նկատենք, որ Մեսին ընթացիկի 18 խաղում 16 անգամ է գրավել մրցակիցների դարպասը: Այսուհանդերձ հարկ է խոստովանել, որ աշխարհի լավագույն խաղացողներից մեկի նման ցածր դիրքերն անտրամաբանական են ներկայանում:


Այն, որ տարիքի գործոնը վճռական դերակատարում է ունեցել, դժվար չէ գլխի ընկնել՝ նայելով ցուցակում ընդգրկվածներին: Այսպես, առաջին հիսնյակում երեսունն անց ընդամենը վեց ֆուտբոլիստ կա՝ ներառյալ Մեսիին ու Ռոնալդուին: Նրանք են՝ «Յուվենտուսը» ներկայացնող Գոնսալո Իգուաինը, Լուիս Սուարեսը («Բարսելոն»), Էդինսոն Կավանին («Պարի Սեն Ժերմեն»), Դրիս Մերտենսը («Նապոլի»):
Մեկ այլ հետաքրքրական փաստ. լավագույն տասնյակում տեղ է գտել անգլիական պրեմիեր լիգան ներկայացնող հինգ, Լալիգան (Իսպանիա) ու ֆրանսիական դիվիզիոնը ներկայացնող երկուական ֆուտբոլիստ և սկուդետեի (Իտալիա) մեկ ներկայացուցիչ: Վերը հիշատակված առաջին եռյակին հաջորդում են Կիլիամ Մբապեն («Պարի Սեն Ժերմեն», 192,5 միլիոն), Պաուլո Դիբալան («Յուվենտուս», 174,6 միլիոն), Դելե Ալին («Տոտենհեմ», 171,3 միլիոն), Կևին դե Բրեյնեն («Մանչեստր Սիթի», 167,8 միլիոն), «Մանչեստր Յունայթեդը» ներկայացնող Ռոմելու Լուկակուն (164,8 միլիոն) ու Պոլ Պոգբան (147,5 միլիոն), որն անցած տարի երրորդն էր (գինը նվազել է ութ միլիոնով)։ Տասնյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 150,2 միլիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ