Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը ևս փակ է

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը ևս փակ է
12.01.2018 | 13:16

Այսօր ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մերկասառույց է: «Չայնիի» ոլորաններում թույլ մառախուղ է:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ