Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոգերինին կոչ է արել պահպանել Իրանի և 6 գերտերությունների միջուկային համաձայնագիրը

Մոգերինին կոչ է արել պահպանել Իրանի և 6 գերտերությունների միջուկային համաձայնագիրը
12.01.2018 | 13:17

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել «բոլոր կողմերին» շարունակել պահպանել Իրանի և 6 գերտերությունների միջուկային համաձայնագիրը` ասելով, որ «համաձայնագրի դրույթները գործում են»:


Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրապարակի իր որոշումը` Վաշինգտոնը հրաժարվելու՞ է Իրանի հետ համաձայնագրի դրույթների կատարումից, թե՞ ոչ, կշարունակի՞ Վաշինգտոնն այս համաձայնագրի շրջանակներում պատժամիջոցներ չկիրառել Իրանի նկատմամբ։

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ