Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շարմազանով. ՀՀ-ում որևէ քաղաքացի օրենքից վեր լինել չի կարող

Շարմազանով. ՀՀ-ում որևէ քաղաքացի օրենքից վեր լինել չի կարող
12.01.2018 | 13:20

«ՀՀ-ում որևէ քաղաքացի, անգամ իր պաշտոնից, ֆինանսից, օրենքից վեր լինել չի կարող»` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վերջին օրերին ավտովթարի աղմկահարույց դեպքի մասին: «ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգի խնդիրների մասին, մեր նպատակն ու մեր կարծիքը չեն փոխվել»,- ասաց Շարմազանովը: Նա ընդգծեց, որ բոլորը օրենքի առջև պետք է հավասար լինեն, բայց աշխարհում չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է ու խնդիր չկա:

«Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ առաջ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցի աշխատանքից: Մեկը ժամեր առաջ հրապարակեց ԱՄՆ-ի պետդեպը, որը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ չէ, որտեղ կա կամ չկա ահաբեկչության վտանգ: ՀՀ-ն առաջին ցանկում է` ամենաապահով ու անվտանգ երկրների մեջ: Սա օդից չի եկել, սա նախագահի, մեր ուժային կառույցների, իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունք է, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի օրնիբուն աշխատանքի արդյունք է»,- նշեց ՀՀԿ խոսնակը: Նա հիշեցրեց, որ այդ նույն զեկույցում Ադրբեջանը գտնվում է վտանգավոր երկրների ցանկում: «Հայաստանը շատ ավելի անվտանգ է, քան մեր հարևան երկրները»,- ընդգծեց Է. Շարմազանովը

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ