Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի հարցը կորոշեն փետրվարին

ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի հարցը կորոշեն փետրվարին
12.01.2018 | 13:21

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ամփոփվել է 2017-ի քաղաքական տարին:
«Նիստում քննարկել ենք 2018-ի առաջին եռամսյակի անելիքները»,- նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ քննարկվել է ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում: «Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ կուսակցությունում նախագահի թեկնածուի հարցը կքննարկեն փետրվարին: «Աստիճանաբար քննարկումները մենք կսկսենք հաջորդ շաբաթ, դեռևս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Ամեն ինչ իր ժամանակին, մենք նորմալ, մանրամասն կքննարկենք և կներկայացնեք: Կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու շատ լուրջ հետք ու նաև անելիք»,- ասաց նա: Հարցին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանու՞մ է այդ կերպարին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ նա արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ: «Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»,- ասաց նա:


Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը և պաշտոնավարման ժամկետը: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որ նախագահինն էր, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու 10 անդամից, 5՝ Ազգային ժողովից, 5՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են 5 տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն 10 տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Գագիկ Հարությունյանի համար նախատեսվում է Արդարադատության խորհրդի նախագահի գործը:

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ