Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակի տարբեր կողմերը

Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակի տարբեր կողմերը
12.01.2018 | 13:22

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են Սիրիայի իրավիճակի տարբեր կողմերը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ մշակված Աստանայի համաձայնագրերի հետևողական իրականացման կարևորությունը, մասնավորապես` ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի և դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին: ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի վրա անօրինական զինված կազմավորումների՝ ժամանակակից անօդաչու ինքնաթիռների կիրառմամբ վերջին հարձակումներին:

Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման ընթացքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի հետ կապված գոհունակության մասին է նշվել: Ընդգծվել է լայնածավալ նախագծերի, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, հետագա իրականացման համար փոխադարձ պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ