Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ազատ է արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ազատ է արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին
12.01.2018 | 13:24

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մարդու իրավունքների ոտնահարման միջոցով լրագրողներ Մեհմեդ Ալթանի և Շահին Ալփայի կալանավորման գործով։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ալթանի և Շահին Ալփայի ձերբակալումն ու կալանավորումը խախտում են մարդու իրավունքները և ազատ արձակման որոշում է կայացվել։ Լրագրողները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ։ Մեհմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողներից է։

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ