Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոսկվան կաջակցի ղարաբաղյան կարգավորման գործընթացում Իտալիայի նախագահության ջանքերին

Մոսկվան կաջակցի ղարաբաղյան կարգավորման գործընթացում Իտալիայի նախագահության ջանքերին
12.01.2018 | 13:25

Ռուսաստանը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ջանքերին` հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ:

«Մենք ամբողջովին կիսում ենք Ձեր մտադրությունը՝ շարունակել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերը»,- ասել է Լուկաշևիչը՝ նշելով, որ դա առաջին հերթին վերաբերում է ՈՒկրաինայի արևելքում ճգնաժամին: Լուկաշևիչը հավելել է, որ չի կարելի թուլացնել ջանքերն այլ հակամարտությունների կարգավորման գործընթացում:

«Մենք կաջակցենք նախագահության ջանքերին Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի դերը Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև երկխոսության աջակցության հարցում՝ Անդրկովկասում անվտանգության վերաբերյալ Ժնևյան միջազգային քննարկումների շրջանակներում»,- ասել է Լուկաշևիչը:

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ