Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էստոնիան առաջինը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան առաջինը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
13.01.2018 | 10:02

Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով ԵՄ 28 պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Տալլինից ստացվել է պաշտոնական գրություն, որ Էստոնիան ավարտել է համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ