Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հաիթին Վաշինգտոնից բացատրություն է պահանջել

Հաիթին Վաշինգտոնից բացատրություն է պահանջել
13.01.2018 | 10:06

Հաիթիի կառավարությունը «կտրուկ դատապարտում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ և պաշտոնական բացատրություն պահանջում ամերիկյան կողմից, ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Պոլ Ալտիդորը հայտարարել է NBC ամերիկյան հեռուստաալիքին:


Հաիթիի կառավարությունում վստահ են, որ Թրամփի արտահայտությունները «հիմնված են կարծրատիպերի վրա», նշել է նա: «Կամ (ԱՄՆ-ի) նախագահին ապատեղեկատվություն են տրամադրել, կամ նա անբարեկիրթ է»,- հավելել է դեսպանը:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ