«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը քննադատել են Թրամփին՝ «կեղտոտ խորշերից» ներգաղթյալներ ընդունելու խոսքերի համար

Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը քննադատել են Թրամփին՝ «կեղտոտ խորշերից» ներգաղթյալներ ընդունելու խոսքերի համար
13.01.2018 | 10:10

Աֆրիկյան միությունում մտահոգություն են հայտնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների հետ Հաիթիից և աֆրիկյան երկրներից ժամանող ներգաղթյալների մասին` հայտարարել է միության ներկայացուցիչ Էբբա Կալոնդոն: «Հաշվի առնելով պատմական իրականությունը, թե որքան աֆրիկացի է ժամանել ԱՄՆ որպես ստրուկ, այդ հայտարարությունը խախտում է ընդունելի վարքագիծը»,- ասել է նա:

Աֆրիկյան միությունում կարծում են, որ «նման հայտարարությունները վտանգում են ընդհանուր համաշխարհային արժեքները, ինչպիսիք են բազմազանությունը, մարդու իրավունքները և փոխըմբռնումը: ԱՄՆ նախագահին քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնաժողովի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը: «Դրանք ցնցող և ամոթալի մեկնաբանություններ են… Ես չեմ կարող օգտագործել «ռասիստական» բառը»,- ասել է նա Ժնևում լրագրողների հետ զրուցելիս:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ