Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը նորից խախտել է

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը նորից խախտել է
14.01.2018 | 14:27

Հունվարի 7-13-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ