Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը 2017-ին 14 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել

Ռուսաստանը 2017-ին 14 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել
14.01.2018 | 14:29

Ռուսաստանը 2017-ին 14 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել։
Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել էր, որ, չնայած արևմտյան պատժամիջոցներին, 2017-ին Ռուսաստանը ձեռք է բերել նոր գործընկերներ՝ «երկրներ, որ նախկինում երբեք չէին դիմել Ռուսաստանին սպառազինություն գնելու հարցով»։

Օգոստոսի վերջին Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ ռուսական սպառազինության արտահանման պատվերների փաթեթը 47-50 մլրդ դոլար է:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ