Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԱՀԿ տարածքում «ձգձգվող» հակամարտությունները` Եվրամիության ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ տարածքում «ձգձգվող» հակամարտությունները` Եվրամիության ուշադրության կենտրոնում
14.01.2018 | 14:30

Եվրամիությունը բարձր է գնահատում գործող ձևաչափերի շրջանակում «ձգձգվող» հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերի ամրապնդմանը սատարելու Իտալիայի ձգտումը` ասվում է ԵԱՀԿ-ում ԵՄ առաքելության հայտարարության մեջ` ի պատասխան ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հայտարարության: ԵԱՀԿ նոր գործող նախագահը, ներկայացնելով 2018-ի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում առաջնահերթությունները, ասել էր, որ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում:

ԵՄ առաքելությունից ընդգծել են, որ ԵԱՀԿ տարածքում «ձգձգվող» հակամարտությունները գտնվում են ուշադրության կենտրոնում: «Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի՝ գործող ձևաչափերի շրջանակում տվյալ հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ գործունեության հետագա ամրապնդման հարցում հանձնառությունը»,- ասվում է հայտարարությունում:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ