Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդության մեկուսացվածության հարցը

Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդության մեկուսացվածության հարցը
14.01.2018 | 14:54

Եվրախորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշելը երկու գրավոր հարց է ուղղել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրա Erasmus+ ծրագրի տարածման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին։ Նամակում Միշելը նշում է, որ Արցախի ուսանողների համար անհասանելի է ծրագիրը, որը գործում է Արևելյան գործընկերության անդամ 6 երկրներում։ «Արցախի ներկա կարգավիճակը ոչ մի դեպքում չպետք է արդարացում լինի Արցախի ժողովրդի սոցիալական մեկուսացման համար, հատկապես ուսանողների ու երիտասարդների։ Քանի որ վերջնական նպատակը տարածաշրջանի խաղաղությունն է, Լեռնային Ղարաբաղի երիտասարդները պետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչ Արևելյան գործընկերության մյուս 6 երկրների երիտասարդները։

Այս կապակցությամբ գրավոր հարցը կարևոր քայլ է հասարակայնության ուշադրությունը գրավելու ու այս կարևոր հարցը ԵՄ-ում որոշում կայացնող անձանց առջև բարձրացնելու համար»` ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Կասպար Կարապետյանը։

Լուի Միշելը նաև դիմել է Մոգերինիին ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ԵՄ-ն մտադիր աջակցել հրադադարի ռեժիմի պահպանմանը ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ