ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի

2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի
14.01.2018 | 14:55

2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ԱՄՆ վերլուծաբանները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ՈՒկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն. «Կարծում եմ, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից և դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որևէ մեկի շահերից»:


Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը. «Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է` օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ և զազրելի քաղաքականություն է»: Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է կարգավորման բացակայություն. «Պետք է ասեմ նաև, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որևէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:
Այդ մոտեցմանը համամիտ է նաև ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաև առաջիկա գարնանը որևէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»:


Իրավիճակը սակայն կարող է փոխել որևէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը. «Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ, շատ ժամանակ չի պահանջվի, որ այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»: Սթիվեն Բլանկի խոսքով, ԱՄՆ-ը փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել. «Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանի ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարևորությունը նաև Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար բարձրանում է»: Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեև Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ