Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում

Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում
14.01.2018 | 14:56

Թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում գործողություն սկսել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսարևմտյան Մանբիջ և Աֆրին շրջաններում։ «Մանբիջում, եթե չիրագործվեն մեզ տրված խոստումները (YPG-ի դուրսբերման մասին), մենք գործը մեր ձեռքը կվերցնենք։ Եթե Աֆրինում ահաբեկիչները չհանձնվեն, մենք նրանց գլուխները կպոկենք»,- ասել է Էրդողանը։ Քրդերի կողմից վերահսկվող սիրիական շրջանները Թուրքիայի նախագահն անվանել է «ահաբեկչական գոտի» և հայտարարել, որ ԱՄՆ-ը YPG-ի համար ուղարկել է զենքով շուրջ 5000 բեռնատար և մոտ 2000 ինքնաթիռ։

«ԱՄՆ-ն ինքնախաբեությամբ է զբաղվում՝ կարծելով, որ ահաբեկիչների հետ համագործակցությունը վնաս չի հասցնի իր ազգային շահերին։ Նա, ով օձին իր անկողին է մտցրել, կբախվի դրա հետևանքներին»,- հայտարարել է Էրդողանը։ Թուրքիան ռազմական տեխնիկայի շարասյուն է ուղարկել Հաթայ նահանգ, որ գտնվում է Սիրիայի հետ սահմանին՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Տանկերը ուղարկվել են սահմանապահ տեղամասերի հսկողության ուժեղացման նպատակով:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ