Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը
14.01.2018 | 14:57

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ տեղեկացնում է Reuters-ը: «Նախագահը խոսել է Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին և այն մասին, թե որքան կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն իրենց պարտավորությունները»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար, և ինքը կհետևի համաձայնագրին, քանի դեռ համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը կհարգեն պայմանավորվածությունը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ