Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան դեմ է ԵՄ-ի հետ արտոնյալ գործընկերությանը

Թուրքիան դեմ է ԵՄ-ի հետ արտոնյալ գործընկերությանը
14.01.2018 | 14:58

Թուրքիան դեմ է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությանը` հայտարարել է ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը։ «Ցանկացած նախաձեռնություն, որը նախատեսում է Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակի տրամադրում, անմիջապես կմերժվի Անկարայի կողմից։ Ոչ ոք իրավասու չէ առաջարկելու նրան երկրորդ դասի երկրի կարգավիճակ»,- ասել է Չելիքը։ Նախարարն ընդգծել է, որ պետք չէ «Թուրքիան ընկալել որպես փախստականների ճամբար, որի հետ անհաժեշտ է համագործակցել անօրինական միգրացիայի կանխման հարցերով»։ Չելիքը նաև հավելել է, որ «Թուրքիան պետք է ընկալել որպես պետություն»։


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հունվարի 12-ին Սոֆիայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է հեռանալ եվրաանդամակցությունից, քանի դեռ նրա բանտերում գտնվում են լրագրողներ։ Սակայն նա ընդգծել էր, որ հանրապետությունը ԵՄ-ի համար ընդհանուր առմամբ մնում է կարևոր գործընկեր։

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ