Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանրապետության շարք շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության շարք շրջաններում ձյուն է տեղում
14.01.2018 | 18:35

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սպիտակի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սպիտակի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ