Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Աբադին և Մալիքին առանձին ցուցակներով կմասնակցեն ընտրություններին

Աբադին և Մալիքին առանձին ցուցակներով կմասնակցեն ընտրություններին
15.01.2018 | 10:28

Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի խորհրդարանական ընտրություններում: Գործող վարչապետը պատրաստվում է «Հաղթանակ և բարեփոխումներ» անվամբ նոր կոալիցիա ձևավորել, որը թեկնածուներ կառաջադրի երկրի բոլոր շրջաններում: Աբադին անդամակցում է «Դավա» կուսակցությանը, որը ներկայացնում է շիա մահմեդականների շահերը և սերտ կապեր ունի Իրանի հետ: Աբադին վարչապետ է 2014-ից, երբ նրա նախորդը՝ Նուրի ալ-Մալիքին, հարկադրված էր հրաժարական տալ: Նրա հիմնական ձեռքբերումը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ քառամյա պատերազմում հաղթանակը:

Մալիքին այժմ զբաղեցնում է Իրաքի փոխնախագահի, հիմնականում արարողակարգային պաշտոնը, սակայն զգալի քաղաքական ազդեցություն ունի` լինելով «Դավա» կուսակցության նախագահը: Հունվարի 13-ին նախկին վարչապետը հայտարարել է, որ մայիսյան ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի մեկ այլ՝ «Օրենքի պետություն» դաշինքի կազմում:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ