Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանում 400 մարդ դեռ գտնվում է կալանքի տակ

Իրանում 400 մարդ դեռ գտնվում է կալանքի տակ
15.01.2018 | 10:30

Իրանի արդարադատության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ դեռ 400 մարդ գտնվում է կալանքի տակ, որոնցից 55-ը՝ Թեհրանում: Բարեփոխական պատգամավոր Մահմուդ Սադեղին անցյալ շաբաթ ասել էր, որ Իրանի տասնյակ քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսված բողոքի ցույցերի մասնակիցներից 3700 մարդ է ձերբակալվել: Իսկ արդարադատության փոխնախարար Համիդ Շահրիյանն ասել էր, որ հակակառավարական ցույցերի առաջնորդներն ու կազմակերպիչները պետք է ստանան «առավելագույն պատիժը»: Իրանում առավելագույնը մահապատիժն է:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ