Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոուրինյո. Մխիթարյանը լավ խաղացող է և կմասնակցի «Սթոք Սիթիի» հետ խաղին

Մոուրինյո. Մխիթարյանը լավ խաղացող է և կմասնակցի «Սթոք Սիթիի» հետ խաղին
15.01.2018 | 10:33

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին: «Իմ մոտեցումը ֆուտբոլիստներին հետևյալն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը: Նշանակություն չունի, թե ով է նա: Կարևոր չէ նաև հեղինակությունը և կարգավիճակը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր գինը: Ես կույր մարզիչներից չեմ: Խոսքն այն մասին է, որ չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ, որոնք երբեք չեն կարող վաճառվել: Առաջարկ ստանալուց հետո մենք պետք է որոշում կայացնենք և որոշենք խաղացողի ճիշտ գինը:

Սակայն Մխիթարյանը մասնակցեց գավաթային հանդիպմանը և, հավանաբար, հանդես կգա նաև «Սթոք Սիթիի» հետ առաջիկա խաղում: Նա գրեթե նույն իրավիճակում է, ինչ տրանսֆերային շուկայում ակտիվություն մտցրած մյուս ֆուտբոլիստները: Մխիթարյանը մեր խաղացողն է, և շատ լավ ֆուտբոլիստ է: Շաբաթ օրը նա մարզվել է, իսկ երկուշաբթ օրը կխաղա»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ