Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Լավրով. Թրամփի հայտարարությունների նպատակը Իրանի հետ միջուկային համաձայնագրի տապալումն է

Լավրով. Թրամփի հայտարարությունների նպատակը Իրանի հետ միջուկային համաձայնագրի տապալումն է
15.01.2018 | 16:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների նպատակը Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի տապալումն է` Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունները չեն նպաստում կայունությանը և լավատեսություն չեն ներշնչում»,- ասել է նա: «Ցավոք սրտի, մեր ամերիկացի գործընկերների ցանկությունը վերջնաժամկետների և թելադրանքի հիման վրա տարվող քաղաքականությունը շարունակելն է: Նրանք չեն ցանկանում ականջալուր լինել համաշխարհային քաղաքականության մյուս կենտրոններին` փաստորեն հրաժարվելով ընդունել նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհի գոյությունը»,- հայտարարել է Լավրովը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ

ˆ¥çŠ†å�®/1338495490" rel="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 18.04.2024