Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ն ու Ղազախստանը ռազմավարական ընդլայնված գործընկերության հայտարարություն կանեն

ԱՄՆ-ն ու Ղազախստանը ռազմավարական ընդլայնված գործընկերության հայտարարություն կանեն
15.01.2018 | 16:15

Ղազախստանն ու ԱՄՆ-ը հունվարի 16-ին ընդլայնված ռազմավարական համագործակցության համատեղ հայտարարություն կընդունեն` «Կազինֆորմ» գործակալությանն ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս ՈՒկիբայը: Նրա փոխանցմամբ` հայտարարությունը կընդունվի Նազարբաևի` Սպիտակ տուն այցի ընթացքում:

«Նազարբաևի և Թրամփի բանակցությունների օրակարգն ընդգրկուն է: Հիմնական շեշտը դրվելու է երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, ամերիկյան ներդրումները Ղազախստանի տնտեսություն ուղղելու հարցերի վրա»,- նշել է ՈՒկիբայը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ