Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը

ԱԺ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը
15.01.2018 | 16:20

Շատ կարևոր է խորհրդարանի համար, որ բոլոր խմբակցությունները միացել են եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը, ԱԺ-ում Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014-ին իրականացված ցեղասպանության դատապարտման նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ազգային ժողովում ձևավորվել է շատ լավ ավանդույթ, որ բոլոր քաղաքական ուժերը՝ դիմություն, թե ընդդիմություն, ցեղասպանության դատապարտման հարցում ունեն նույն դիրքորոշումը»,- նշեց նա՝ հավելելով, որ նախագիծը քննարկվում է խորհրդարանական բոլոր 4 խմբակցությունների առաջարկով։ «Խորհրդանշական է, որ հենց այս տարի է նախագիծն ընդունվում, քանի որ համաձայն ՄԱԿ-ի՝ սա ընդդեմ ցեղասպանության հոբելյանական տարի է: Իսկ ո՞վ, եթե ոչ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է առաջնորդենք ցեղասպանության դեմ պայքարը: Դրա մասին խոսեց նաև ՀՀ նախագահը ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարարեց, որ մենք հանդես ենք գալու նման նախաձեռնություններով»,- ասաց նա։ Շարմազանովը նաև կոչ արեց հունվարի 16-ին ՀՀ-ում ունենալ հիշատակի օր, որը բոլորը կընդունեն որպես հայոց պառլամենտի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության դատապարտման օր։


Եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը քվեարկության կդրվի հունվարի 16-ին:

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ