«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Լավրովը ԼՂ հակամարտության կողմերից դրական ազդակներ է ակնկալում համանախագահների առաջարկների առնչությամբ

Լավրովը ԼՂ հակամարտության կողմերից դրական ազդակներ է ակնկալում համանախագահների առաջարկների առնչությամբ
15.01.2018 | 16:22

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որ տրվել են կողմերին:


«ՌԴ-ն չի կարող հստակ պլաններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քանի որ խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ անում է ամեն ինչ կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասաց Լավրովը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին ձեռնարկվել են ինտենսիվ ջանքեր՝ ամփոփելով հակամարտող կողմերի բոլոր դիրքորոշումները և փորձելով առանձնացնել ԼՂ խնդրի կարգավորման այս կամ այն ասպեկտի վերաբերյալ համընկող մոտեցումները: Լավրովը փաստեց, որ իրենք փորձել են հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որտեղ դեռևս տարաձայնություններ կան: «Այս աշխատանքն իրականացվել է ինտենսիվորեն: Անցնող տարում համանախագահների բոլոր առաջարկները, իսկ համանախագահներն ընդհանուր մոտեցումներ ունեն այս հարցում, գտնվում են կողմերի մոտ: Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն հենց նրանք պետք է որոշում կայացնեն: Իհարկե, մենք սպասում ենք, որ դրական ազդակներ կհաջորդեն երկու կողմերից էլ»,- ասաց Լավրովը: Նա գոհունակություն հայտնեց, որ 2017-ին տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հանդիպումներ` հիշեցնելով, որ համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այս գործընթացներին: «Կարծում եմ, որ հիմա կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որ շփման գծում ավելի հանգիստ լինի: Դա կօգնի անցում կատարել քաղաքական կարգավորման: Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ