Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես փլուզել երկիրը ներսից

Ինչպես փլուզել երկիրը ներսից
16.01.2018 | 12:23

Եթե դուք մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե հիմնադրվել է որպես ուժեղ, անկախ և ամբողջական, և որը ձեր սեփական երկրի շահերի հակառակորդն է, և դուք չեք ցանկանում այդ երկիրը պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա նման հարցադրման պատասխանը շատ հասարակ է:
Այդ երկիրն ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից` պատերազմելով, այլ ներսից` փլուզելով:
Թեև, ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փլուզելու պատերազմական այս մարտավարության դեպքում վնասը կլինի նույնքա՛ն արդյունավետ, եթե ոչ ավելի շատ: Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա օգտագործում եք այդ երկրի սեփական ժողովրդին: Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական գործողությամբ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում:


Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման:
Գրավիտացիայի կամ ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարևորագույն էլեմենտն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում դուք առավելագույն վնաս եք պատճառում ձեր հակառակորդին, ինչը և ձեր վերջնական նպատակին հասնելու կարևոր գործոնն է:
Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպես ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը: Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու և այն արժևորելու նրանց բարոյահոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը: Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` դուք կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել:


Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը` «ներսից փլուզելու» ճանապարհով: Դա` նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումը, ինչպես նաև երկրի տնտեսությունը:
Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը կյանքի մասին իր հիմնական տեղեկությունը և պատկերացումները կլանում է լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն):
Լրատվամիջոցները և հատկապես հեռուստատեսությունը ձևավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտը, ի վերջո, կընկալի որպես փաստ:
Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ձե՛ր ընտրած ցանկացած բնագավառում: Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել լոյալություն ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:


Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը:
Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափե՛ք դասավանդման ժամանակ երեխաներին հիմնական փաստեր տալուց իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրե՛ք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է: Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել հանո՛ւն ազատության: Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց` հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները: Սովորեցրե՛ք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները` անվանակոչելով այն` «ի շահ զգայունության»: Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով դուք չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել: Ներշնչե՛ք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար:


Ձևավորել քաղաքական փիլիսոփայություն` ներթափանցելով կառավարություն:
Ձեր փիլիսոփայության համակիրներին պաշտոննե՛ր տվեք և բարձրացրե՛ք նրանց բոլոր մակարդակներում` որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով` հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք: Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզնից` փոխե՛ք օրենսդրության նկատմամբ վստահությունը: Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չեն գործի սահմանադրության շրջանակներում, նպաստե՛ք, որ հասարակության մեջ ծնվեն անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և որ ամենակարևորն է` անհուսության զգացողություն: Եթե կարողացել եք թափանցել և հասնել երկրի բավականին բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը: Երկրի բանակի համար ավելացրե՛ք ավելորդ սահմանափակումներն ու պարտավորությունները, ստեղծե՛ք զինվորների համար նվաստացնող մթնոլորտ, և դրանով դուք կարող եք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն, թե՛ արդյունավետության առումով: Երկիրն առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցլի:


Հզոր ազգը, հասարակությունը իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրե՛ք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի նրանք հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ:
Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարվա՛ծ հասցրեք լեզվին` խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին. եթե դուք կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա կարող եք ցանկացած երկրի հիմքերը թուլացնել: Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնակարան մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում:
Ձևավորել տնտեսությունը, որպես ծախսարար` ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր. սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը:


Երկիրը հզոր է, երբ այն տնտեսապես և ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են:
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրե՛ք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ:
. Առաջին. դուք պետք է հանրային և մասնավոր բիզնեսը, որն ունի կանոնակարգված օրենքներ, դնեք պետությունից խիստ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:
. Երկրորդ. երկիրը պետք է դնել «պարտքի տակ» և, նվազեցնելով դրամային արժույթի արժեքը, խափանել տնտեսության զարգացումը:
Եվ իհարկե, աջակցելով բոլոր ծախսերին, դուք այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց: Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրա անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից` ավելացնում եք երկրի արտաքին պարտքը, ապա դուք կարող եք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:


Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով մանիպուլյացիայի և խելացի ուղղորդումների` դուք կարող եք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը` օգտագործելով իր իսկ քաղաքացիներին:
Այս ամենի երգիծական կողմն այն է, որ ընդամենը մի քանի սերնդի մեջ, ձեր ուսուցանած մասսաները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ուղևորության մասին:
Սակայն դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց կրակոցի ու մի կաթիլ արյան կոչնչացնեք նրան:

Թարգմանությունը`
Արթուր ԱՐՄԻՆԻ

Հ.Գ. Ահա թե ինչ հրեշավոր ծրագիր է իրականացվում այսօր Հայաստանում: Մենք տեսնում ենք դրա արտացոլանքը ամենաուղիղ իմաստով:
Հայաստանը փլուզելու մի դիվական գործընթաց է սկսվել, ինչին գործակից են նաև իշխանական շրջանակներում գործունեություն ծավալող հայախոս շատ հուդաներ, որոնք հետո պետք է անեծք ու նզովք դառնան իրենց չորս սերունդների համար, քանզի այսպես է ասում Աստված. «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ» (Ելք, 20.5-6)։

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ