ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Տերը մեզ փրկի այս դժվարին պայմաններում

Տերը մեզ փրկի այս դժվարին պայմաններում
16.01.2018 | 00:03

20-րդ դարի սերբ ժողովրդի մեծագույն հոգևորականներից մեկը` հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին, հայտնի էր իր սրբակյաց կյանքով: Նա աստվածալույս իմաստությամբ բազմաթիվ մարդկանց օգնել է մինչև իր երկրային կյանքի ավարտը 2003-ին: Հետաքրքրական են նաև նրա խոսքերը աշխարհի վախճանի, վերջին օրերի մասին, որովհետև ապրում ենք մի դարաշրջանում, ուր քրիստոնյաների առջև նորանոր մարտահրավերներ են նետում և փորձում յուրաքանչյուր մարդու հեռացնել հավատքից, ճշմարիտ հոգևոր կյանքից: Հայր Թադեոսը նշում է, որ համաշխարհային գաղտնի կազմակերպությունը ձգտում է միավորել ամբողջ աշխարհը: Գլխավոր նպատակն է բոլոր պետությունների գլխին մեկ տիրակալ կարգել: Գաղտնի ծրագրեր են մշակվում նոր աշխարհակարգ հաստատելու համար: Նա ասում է. «Ես չափազանց զարմացած էի, երբ իմացա, որ ՄԱԿ-ն իրականում ծառայում է սատանային: Նշանակում է` նրանք աղոթում են սատանային: Գոյություն ունի հատուկ ծիսակարգ: Բայց սատանան բողոքում է նրանցից, որ չեն կարողանում իրականացնել այդ ծրագիրը: Սատանան ունի ուժ ներգործելու աշխարհի վրա, բայց նա բողոքում է, որ իրեն խանգարում են ուղղափառները: Դրա համար ուղղափառներին հալածում են ու հետապնդում: ՈՒղղափառները նրանց չեն խանգարում ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ, հոգևոր իմաստով: Այդ պատճառով երկնքի տակ գտնվող ոգիները չեն կարողանում կարգել իրենց տիրակալին` հակաքրիստոսին»:


Պատերազմից առաջ Ազգերի լիգան գտնվում էր Ժնևում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվեց Ամերիկա: Եվ պատերազմից առաջ Ժնևում, և պատերազմից հետո Ամերիկայում միջազգային այդ կազմակերպության համար նախագահ չընտրեցին, այլ միայն քարտուղար: Նախագահի տեղն ազատ է: Բայց նրան կընտրեն, որպես ամբողջ աշխարհի առաջնորդի, երբ ժամանակը գա: Նա առաջինը և վերջինը կլինի:
Մասոններն ամենուրեք են: Նրանք ունեն իրենց մարդկանց բոլոր պետությունների կառավարություններում, այլ կարևոր վայրերում և նույնիսկ եկեղեցում: Մասոնները պատրաստվում են ամբողջ աշխարհը ենթարկելու Միավորված ազգերի կազմակերպության լիազորությանը, մեկ անձի ղեկավարությամբ՝ նեռի, որին ցանկանում են ՄԱԿ-ի նախագահությունը հանձնել (դեռևս ՄԱԿ-ում բարձրագույն պաշտոնը զբաղեցնում է գլխավոր քարտուղարը):


Ծեր վանականը նշում է, որ հակաքրիստոսը կծնվի մի կույսից ոչ բնական ճանապարհով հրեա ժողովրդի մեջ: Ըստ սբ Նեղոսի կանխատեսման, հակաքրիստոսի պատկերը բոլորին հայտնի կլինի: Նա կփորձի լինել, ինչպես մի գառնուկ և շատերին կգրավի դեպի իրեն, մինչ իշխանության գալը: Այնուհետև, ըստ մարգարեությունների, կարդինալները պապի դեմ դուրս կգան, վանականությունը կվերանա:
Հայր Թադեոսը մատնանշում է, որ վանականների հակումը դեպի նյութական բարեկեցությունը սբ Նեղոսը նկատել է Սբ Լեռան վրա դեռևս իր ժամանակներում: Վանականները ձգտում էին ունենալ իրենց սեփականությունը և դատում էին միմյանց: Թեև բոլորին լավ հայտնի է վանական հին կանոնը` ինչ էլ անի քո եղբայրը վանքում, ուշադրություն մի դարձրու. քո գործը չէ նրան նկատողություն անելը կամ քննադատելը: Այսպիսով, մոտենում է աշխարհի վախճանը: Աստծո ստեղծագործությունը վտանգված է: Մարդն է դրանում մեղավոր, այլ ոչ թե ամեն բանում անկում ապրած նախկին հրեշտակները: Սատանան և նրա հետևորդներն ընկան: Մարդկային ցեղը չար ոգիների նախանձի պատճառով նույնպես ընկավ: Եվ միայն Նա, Ով մեզ ստեղծել է, կարող է փրկել:


Նա եկավ և մարդացավ, որպեսզի մեր բնությունը վերանորոգի և հարություն տա: Միայն Նա, ուրիշ որևէ մեկը չի կարող: Բայց նրան չհասկացան: Իսրայելցիները մինչև հիմա մեսիային են սպասում: Սպասում էին, երբ կգա և կազատագրի իրենց Հռոմեական կայսրության ստրկությունից և ամբողջ աշխարհը Իսրայելին կենթարկի: Ամեն դեպքում պատմությունն իր վախճանին է հասնում: Մեզ հայտնություն է տրված Հովհաննես Աստվածաբանի միջոցով: Արդեն իսկ սկսված կլինեին աշխարհի վախճանը և Ահեղ Դատաստանը, եթե արդարների աղոթքները չլինեին, որոնք հետաձգում են ժամանակը:
Քրիստոսից հետո 6-րդ դարում աշխարհի վերջը մոտ էր: Եվ այդ ժամանակ սրբերի աղոթքները հետաձգեցին վախճանը: Ժամկետն ավելի կհետաձգվի, բայց իսկական քրիստոնյաներն ավելի ու ավելի կնվազեն, ավելի քիչ կլինեն ջերմեռանդ աղոթողները և ավելի քիչ հավանական կլինի, որ վախճանը կհետաձգվի:


Ըստ հայր Թադեոսի` պետություններից հակաքրիստոսի գալստյանն ավելի նպաստում է ԱՄՆ-ը: Նա ասում է, որ ժամանակակից անաստված ալիքը չի խնայի որևէ պետություն: Հույս չկա, որ որևէ երկիր, նույնիսկ ուղղափառ Ռուսաստանը փրկության լույսով կփայլատակի բոլոր մարդկանց համար: Իշխանությունը նախկինի պես Ռուսաստանում ճնշում է եկեղեցին և հավատքը: Սակայն այդ հալածանքները նպաստում են, որ մարդիկ հավատքին են դառնում և մնում են հավատացյալ: Բայց չարիքը գրավել է նաև Ռուսաստանը: Եվ ուղղափառ Հունաստանն էլ վտանգի տակ է: Նրա համար դժվար է դիմակայել Արևմուտքի կանխամտածված ճնշմանը: Աշխարհի քաղաքակիրթ երկրներում ձգտում են շեղել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որպեսզի կյանքի իմաստի մասին չմտածեն, մարդու անհատականության իրական արժեքների մասին չխորհեն:
Նյութական մշակույթը մարդկանց առաջարկում է շարունակական զվարճանք և մշտապես մեծացնում է ամենօրյա կենցաղային հարմարավետության շրջանակը, որը հանգեցնում է մարդու հոգևոր կերպարի կորստին: Հայր Թադեոսն իր մտահոգությունն է հայտնում շրջակա միջավայրի մշտական և աճող աղտոտման առնչությամբ, որը ձգվում է օզոնային շերտից դեպի գետեր և ծովեր:


Ջերմաստիճանի անընդհատ բարձրացումը, սառցադաշտերի հալեցումը հանգեցնելու են մարդկանց մահացության մակարդակի բարձրացմանը: Նա մատնանշում է, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ իրենց լավ չեն զգում, ունենում են վատ տրամադրություն, ճնշվածություն, հոգնածություն, սակայն չեն կարողանում հասկանալ պատճառները: Ոչ միայն բազմապատկվել է արևային ճառագայթումը, որը պայմանավորված է վատ օզոնային շերտի առկայությամբ, այլև ավելացել են ռադիոակտիվ ճառագայթումները: Հայր Թադեոսն ասում է, որ այդ ճառագայթումները տարածվում են ջրի մակերեսի վրա: Նա նշում է. «Ես նկատել եմ, որ որոշ անձրևների ժամանակ ամբողջ կենդանական աշխարհը կարծես թե կորցնում է իր ուժը: Հազիվհազ շարժվում է: Այդ անձրևը բերում է ռադիոակտիվություն, և երբ քամի է լինում, միայն այդ ժամանակ այն տեղափոխվում է այլ վայր: Եվ այդժամ կենդանական աշխարհն ու մարդիկ լավ են զգում իրենց: Այդ ռադիացիայի քանակը հնարավոր չէ ոչնչացնել ամբողջությամբ: Այն շրջում է, տեղափոխվում է մի վայրից մեկ այլ վայր: Խոշոր վերազգային կազմակերպություններն իրականում միտումնավոր խոչընդոտում են նոր գիտելիքների և նոր մաքուր տեխնոլոգիաների ստեղծմանը: Հոգևոր ոլորտում ավելի ու ավելի գայթակղություններ են հայտնվում մարդու առջև, որոնք շատ դժվար է հաղթահարել: Շատ ավելի դժվար է դառնում տանել նյարդային լարվածությունը, շտապողականությունը, ժամանակի արագացման սուբյեկտիվ զգացումը: Սատանան փորձում է դադարեցնել վանքերում պատարագի մատուցումը: Կգա մի ժամանակ, երբ երեխաները փողոցում կխաղան դրամներով, նույնիսկ թանկարժեք իրերով, քանի որ այդ ամենը կկորցնի իր նշանակությունը»: Դրա համար հայր Թադեոսը խորհուրդ է տալիս ոչ թե կուտակել գումարը, այլ ներդնել այն անշարժ գույքի տեսքով: Քանի որ մասոնները վերահսկում են առանցքային դիրքեր, հասունանում է աննախադեպ չափերի ճգնաժամ, որի առջև 20-րդ դարի 30-ականների Մեծ տնտեսական ճգնաժամը փոքր երեխա է թվալու: Այս ճգնաժամը ոչնչացնելու է բոլոր խոշորագույն համաշխարհային արժույթները և տնտեսական ու ֆինանսական համակարգերը: Արդյունքում բոլոր պետությունների տնտեսությունները կազմալուծվելու են, քանի որ տնտեսության համար փողը նույնն է, ինչ արյունը մարդու համար: Այդ ամենը կհանգեցնի աննախադեպ քաոսի: Այս քաոսի ժամանակ կհայտնվի նեռը` իբրև թե աշխարհը «փրկելու» համար: Երբ լսեք, որ այդ տնտեսական ճգնաժամը տարածվում է ամբողջ աշխարհով, ապա իմացեք, որ նրա գալուստը մոտ է: Ծեր վանականը մատնանշում է, որ Արևմուտքում արդեն սկսվել է մարդկանց վրա չարի կնիքի կիրառումը: Չարը փորձում է մարդկանց տիրանալ ամեն կերպ: Նշում է, որ նման սարսափելի ժամանակ չի եղել` չհաշված Երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց ավելացնում է, որ մեր ժամանակն ավելի սարսափելի է մտքի առումով: Մեծ ճնշում է զգացվում ամբողջ աշխարհում: Քրիստոնյաները հատուկ սպառնալիքի տակ են, քանի որ չարիքը հիմնականում ուղղված է նրանց դեմ: ՈՒղղափառ ճգնակյացները խոչընդոտում են սատանային ամբողջ աշխարհի մտային դաշտը գրավելու համար: Ոչ թե նրա համար, որ նրանք հակադրվում են, այլ որ միշտ աղոթում են Տիրոջը, որպեսզի Աստված մեզ բոլորիս պաշտպանի չարից: Հայր Թադեոսն ասում է` չնայած այն հանգամանքին, որ մենք, այսպես ասած, հեռացել ենք Տիրոջից, մեր մեջ կան մարդիկ, ովքեր քայլում են Տիրոջ հետ, բարեխոսում են մեզ համար և անընդհատ աղոթում են Երկնավոր Հորը, որպեսզի Տերը մեզ փրկի այս դժվարին պայմաններում:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ