Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Լիվերպուլը» վրեժխնդիր եղավ «Մանչեստր Սիթիից»

«Լիվերպուլը» վրեժխնդիր  եղավ «Մանչեստր Սիթիից»
16.01.2018 | 12:34

Անցած հանգստյան օրերը գեղեցիկ հանդիպումների մի ողջ փունջ պարգևեցին մարզասերին: Ընդ որում, դրանք ամենուրեք էին՝ ըստ էության բոլոր ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում, բնականաբար` բացառությամբ իտալականի, որտեղ ֆուտբոլիստներն ու ակումբները հանգստյան ռեժիմի տիրույթում էին: Շտապենք հնարավոր անհանգստությունները փարատել՝ կարճատև հանգստյան ռեժիմի:

ԱՆԳԼԻԱ
Տուրի թիվ մեկ հանդիպումը Լիվերպուլում էր, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալել էր առաջնության առաջատարին: Ընթերցողը պիտի որ հիշի կողմերի մանչեստրյան դիմակայության 5:0 խելահեղ հաշիվը: Այո, այն ժամանակ «Լիվերպուլը» ծանրագույն պարտություն կրեց, ու եկել էր հին հաշիվները մաքրելու ժամանակը:
Առաջին խաղակեսը ոչ մեկին առավելություն չբերեց, թեպետ գոլերի պակաս էլ չգրանցվեց. կողմերը հասցրին մեկական անգամ իրար թրատել: Պայթյունը մրցակիցները պահել էին երկրորդ խաղակեսի համար: 59-68-րդ րոպեներն իսկական մղձավանջի վերածվեցին հյուրերի համար: Լիվերպուլցիները երեք անգամ խոցեցին մի թիմի դարպասը, որը, առաջին խաղակեսում բաց թողածն էլ հաշված ու այդ չորսը հանած ընդհանուրից, մինչ այդ ընդամենը 13 գնդակ էր բաց թողել:
Մի խոսքով, ամեն ինչ գնում էր «քաղաքաբնակների» լիակատար ջախջախմանը: Ի վերջո, այս փառահեղ դիմակայությունում արձանագրվեց 4:3 հաշիվը, ինչը փաստեց, որ պրեմիեր լիգայում այլևս չկա պարտության դառնությունը չճաշակած թիմ: Սակայն, այսուհանդերձ, 62 միավորով «Մանչեստր Սիթին» շարունակում է մնալ հպարտ մենության մեջ, ու նրան հասնելու համար մերձակա հետապնդողները պիտի ակնկալեն «քաղաքաբնակների» ևս 4-5 նման ձախողում, որին հավատալն իրականության հետ այնքան էլ շփման եզրեր չունի:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», այն 47 միավորով ներխուժեց առաջին եռյակ՝ լրացուցիչ գործակիցների հաշվին այնտեղից դուրս մղելով նույնքան միավոր ունեցող «Չելսիին», որի հետ արտագնա խաղում կարողացավ ոչ ոքի խաղալ «Լեստերը», ու դա այն դեպքում, երբ Չիլուելի կոպիտ խաղի պատճառով 20 րոպեից ավելի ստիպված էր դիմակայել թվային գերազանցություն ունեցող մրցակցին՝ 0:0:


Գերազանց հանդիպում անցկացրեց «Տոտենհեմն» «Էվերտոնի» հետ՝ չորս անպատասխան գնդակի տարբերությամբ հաստատելով առավելությունը մրցակցի նկատմամբ: Հետաքրքրական է, որ շարունակում է անվրեպ գործել Հարի Քեյնը. այս անգամ նա հեղինակել է երկու գոլ ու ռեկորդ ռեկորդի հետևից է պատմության էջերին ի պահ տալիս: Եթե այսպես գնա, Մոուրիսիո Պոչետինոյի հավաստմամբ, նա անգլիական ֆուտբոլի ռեկորդներն իրենով կանի:
Սեփական հարկի տակ «Բոռնմուտը» կամային հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ (2:1)՝ էապես հեռանալով վտանգավոր գոտուց ու բավականին պրոբլեմատիկ դարձնելով հյուրերի հետագա մասնակցությունը մեդալների համար պայքարին:
«Մանչեստր Յունայթեդ»-«Ստոկ Սիթի» հանդիպումը կայացել է երեկ երեկոյան: Անկախ ելքից՝ այն ոչնչով չէր կարող սպառնալ մրցաշարային աղյուսակում մանկունիացիների ունեցած երկրորդ տեղին: 47 միավորով 2-4-րդ հորիզոնականներում են «Մանչեստր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Չելսին»: Հինգերորդ տեղում է 44 միավոր ունեցող «Տոտենհեմը», իսկ «Արսենալը» 39 միավորով վեցերորդ հորիզոնականում է:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Բայեր»-«Բավարիա» հանդիպման 1:3 հաշիվը շարքայիններից չես անվանի, մանավանդ եթե հիշենք, որ վերջին չորս տարում մյունխենցիները չէին հաղթել մրցակցի դաշտում: Բնականաբար, այս հաղթանակը Հայնկեսի սաների դիրքերն ավելի ամրապնդեց: Նրանք ունեն արդեն 44 միավոր, ինչը չեմպիոնական մրցավազքում սպառնում է վերածվելու անհաղթահարելի գործոնի, եթե արդեն իսկ այդպես չէ:
Մրցաշարային աղյուսակում մերձ հարևանությամբ գտնվող «Լայպցիգի» ու «Շալկեի» դիմակայության՝ տանտերերի համար հաջող ելքը նշանակում էր հյուրերին երկրորդ հորիզոնականից դուրսմղման ճանապարհով փոխատեղության իրականացում: «Լայպցիգին», ի վերջո, դա հաջողվեց իրականացնել, թեպետ գելզենկիրհենցիները բավական լրջորեն համառում էին ու երկրորդ խաղակեսի տասներորդ րոպեից հաշիվը հավասարեցրել էին: Տանտերերի խաղում արմատական բեկում եղավ այն բանից հետո, երբ խաղադաշտ մտավ թիմի հարձակման գծի առաջատարը: Տիմո Վեռների խփած գոլն ու իրականացրած գոլային փոխանցումը հաստատեցին հանդիպման 3:1 հաշիվը: 31 միավորով «Լայպցիգը» վերադարձավ նախորդ մրցաշրջանից իր համար սովորական դարձած երկրորդ հորիզոնական, իսկ «Շալկեն» նահանջեց երրորդ՝ շատ մոտ ապագայում, թերևս, այստեղից էլ սպասվելիք նահանջով:
«Շալկեի» այս վրիպումը կարող էր նպաստավոր լինել Դորտմունդի «Բորուսիայի» համար՝ պայմանով, եթե վերջինս հյուրընկալելիս կարողանար «Վոլֆսբուրգից» երեք միավոր կորզել: Սակայն գերմանական «գայլերը» տանտերերին թույլ չտվեցին այդ բանն անել՝ 0:0: Ինչ վերաբերում է 29 միավոր ունեցող դորտմունդցիների հարձակման գծի առաջատար Օբամեյանգին, ամենայն հավանականությամբ, նա կդադարեցնի անդամակցությունը ակումբին: Այդ մասին ավելի քան շոշափելի հայտարարությամբ հանդես է եկել նրա հայրը:
28-ական միավորով եվրագոտում են «Բայերն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Առաջինի մասին արդեն ասել ենք, երկրորդն արտագնայում վերջին վայրկյաններին բաց թողեց գոլ ու 1։2 հաշվով զիջեց առաջնության հետնապահ «Քյոլնին»:

ԻՍՊԱՆԻԱ
Լալիգայի 19-րդ տուրը սկզբունքային փոփոխություն չբերեց մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում գտնվող թիմերի դասավորությունում: «Աթլետիկոն» արտագնայում նվազագույն հաշվով հաղթեց «Էյբարին», «Վալենսիան», հակառակ տանտերերի հատկապես վերջին րոպեների համառ դիմադրությանը, վաստակած երեք միավորով բաժանվեց «Դեպորտիվոյից»: Արդյունքում` «Աթլետիկոյից» «Վալենսիային» բաժանող երկու միավորը նույնությամբ մնաց, սակայն վերջինիս հաղթանակը շատ ավելի արժեքավոր էր մեկ այլ կտրվածքով:
Բանն այն է, որ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալը», հանգամանքների բերումով, դարձել է «Վալենսիայի» շնչին նստած ամենամոտ թիմը: «Վիլյառեալի» հետ հանդիպման դրական ելքը «Վալենսիայից» «արքայականի» հետ մնալը կարող էր հասցնել նվազագույնի՝ պայմանով, եթե այն կարողանա պակաս անցկացրած մեկ խաղն էլ հաղթական հանգրվանի հասցնել: Սակայն, ինչպես երևում է, «արքայականի» գործերն ամբողջությամբ են թարսվել: Վերջին ժամանակների վրիպումներին եկավ գումարվելու «Վիլյառեալի» հետ հանդիպման դժբախտությունը:
Խաղավարտին մոտ չկարողանալով արգելափակել հյուրերի կտրուկ հակագրոհը՝ «Ռեալը» կրեց պարտություն ու մնաց ունեցած 32 միավորով: Ճիշտ է, պարտությունը մրցաշարային աղյուսակում որևէ ազդեցություն չի թողել «արքայականի» զբաղեցրած չորրորդ հորիզոնականի վրա, սակայն, բնականաբար, սա այն տեղը չէ, որի համար պայքարում է «Ռեալը»: Հետխաղյա մամլո ասուլիսում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հստակ ասել է, որ իրենք արդեն «մտածում են ամեն հաջորդ խաղի, ոչ թե չեմպիոն դառնալու մասին»: Ի միջի այլոց ասենք, որ այս հաղթանակը արդեն 31 միավոր ունեցող «Վիլյառեալի» համար տեղ ապահովեց եվրագոտում: Եվրագոտում է և նրանից երկու միավոր պակաս վաստակած «Սևիլիան», որն արտագնայում նվազագույն հաշվով զիջել է «Ալավեսին»:
Ինչ վերաբերում է «Բարսելոնին», այն արտագնայում ավանդույթի ուժով բավականին ծանր հանդիպում ունեցավ «Ռեալ Սոսիեդադի» հետ: Ավելին՝ առաջին խաղակեսի մի որոշ հատված տանտերերը նույնիսկ հաղթում էին 2:0 հաշվով: Խաղի բեկումը կատալոնացիների համար սկսվել է Պաուլինյոյի գոլով: Այնուհետ տանտերերի համար իր չար գործն է արել Լուիս Սուարեսը, իսկ վերջում ամեն բան թագավորեցրել է ֆուտբոլի արքան՝ Լիոնել Մեսին, իր շքեղ գոլով: Ավելորդ չհամարենք նկատել, որ այս գոլով արգենտինացին մեծ հնգյակի առանձին առաջնությունում գերազանցեց «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերի ռեկորդը: Այն 427 խաղում կազմում էր 365 գնդակ, մինչդեռ Մեսին 366 գոլ հեղինակել է 401 խաղում:
Մրցաշարային աղյուսակը 51 միավորով շարունակում է գլխավորել «Բարսելոնը»: Նրանից ինը նիշ պակաս ունի «Աթլետիկոն», որի ունեցածը երկու նիշով ավելի է «Վալենսիայի» ունեցածից:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի անվիճելի առաջատարը շարունակում է մնալ «Նանտին» հյուր գնացած «Պարի Սեն Ժերմենը»: Այդուհանդերձ հերթական մրցակցի նկատմամբ «մայրաքաղաքցիների» հերթական հաղթանակը տպավորիչներից չէր, քանզի գրանցվել է ընդամենը մեկ գոլ:
«Մոնպելիեն» «Մոնակոյին» թույլ չտվեց երեք միավորով վերադառնալ տուն, իսկ այս գոլազուրկ ոչ-ոքին ավելի քան սրեց մեդալների համար պայքարն առաջնությունում: Ճիշտ է, ասվածը չի վերաբերում չեմպիոնական մեդալներին, քանի որ այն անառարկելիորեն այս պահի դրությամբ 53 միավոր ունեցող «Պարի Սեն Ժերմենին» է պատկանելու՝ հաշվի առնելով նաև վերջինիս ունեցած թափն ու կարողությունը:
«Մոնակոյի» ոչ-ոքին «Լիոնի» համար փայլուն շանս էր մրցաշարային աղյուսակում նրան շրջանցելու, սակայն հարավցիներին հյուր եկած «Անժը» տանտերերին պարտադրեց բավարարվել մեկ միավորով՝ 1:1: 42 միավորով «Մոնակոն» ու «Լիոնը» երկրորդ-երրորդ հորիզոնականներում են: Այս երկուսի ոչ-ոքիների ֆոնի վրա առավել նշանակալի է ներկայանում արտագնայում «Ռենի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակի հասած «Մարսելը», որի ունեցած միավորներն արդեն 41 են:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ