Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նավալնին հրապարակել է կոռուպցիոն նոր հետաքննության արդյունքները

Նավալնին հրապարակել է կոռուպցիոն նոր հետաքննության արդյունքները
16.01.2018 | 12:44

Ռուսաստանի կառավարությունը պահանջում է լուծարել Նավալնիի հիմնադրամը
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ պահանջելով լուծարել «Տարվա հինգերորդ եղանակ» հիմնադրամը, որը կազմակերպում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու քարոզչական արշավը: Հենց այս հիմնադրամն է աշխատանքի ընդունում Նավալնու շտաբների աշխատակիցներին, նրանց աշխատավարձեր վճարում ու տարածքներ վարձակալում հավաքների համար: Մոսկովյան դատարանը ՌԴ արդարադատության նախարարության հայցը կքննի հունվարի 22-ին:


Առաջին անգամ չէ, որ Նավալնու հիմնադրամը հայտնվում է իշխանությունների թիրախում: Ամիսներ առաջ էլ արդարադատության նախարարության աշխատակիցներն արտահերթ ստուգումների համար էին թակել «Տարվա հինգերորդ եղանակի» դուռն ու շաբաթներ շարունակ կաթվածահար արել աշխատանքները, երբ Կրեմլին մոտ կանգնած իրավաբաններից մեկը՝ Իլյա Ռեմեսլոն, ընդդիմադիր գործչին մեղադրել էր ֆինանսական մեքենայությունների մեջ: Ի պատասխան` Պուտինի քննադատը Կրեմլին վերաբերող նոր փաստեր ու թվեր է հրապարակում: Նավալնու պաշտոնական կայքում տեղադրված հետաքննությունը պնդում է՝ Ռուսաստանի պահուստային ֆոնդը, որում տարիներ շարունակ կուտակվում էին նավթի վաճառքից ստացված եկամուտները, տարեսկզբին լուծարվել է, գումարներն էլ՝ անհետացել: Պաշտոնական բացատրության համաձայն, հիմադրամի հաշվին միջոցներն այնքան քիչ են եղել, որ կառավարությունը նպատակահարմար է գտել միավորել Ազգային բարեկեցության հիմադրամի միջոցների հետ:


«Այդ դեպքում ու՞ր անհետացան մեր բոլորի նավթադոլարները»,- հարց է տալիս ընդդիմադիր գործիչը, հիշեցնելով՝ դեռ մի քանի տարի առաջ այդ հիմնադրամի հաշվին 972 միլիարդ ռուբլի կար: Կառավարության հավաստմամբ, դրանց հաշվին ֆինանսավորվել են բյուջեի մի շարք կարևոր ծրագրեր, մինչդեռ, Նավալնու նոր հետաքննությունը բոլորովին այլ պատկեր է բացահայտում: «77 միլիարդ տրամադրվել է լրատվամիջոցներին, որպես պետական աջակցություն, 108 միլիարդ՝ «Վնեշէկոնոմբանկի» գողերին, բանկ, որը ֆինանսավորում էր կոռուպցիոն ու ակնհայտ անհեռանկար ծրագրեր: Այս գումարները, բնականաբար, որևէ մեկը չի վերադարձրել, վնասն էլ փոխհատուցվել է մեր նավթային եկամուտների հաշվին: 194 միլիարդ ռուբլի, որպես դոտացիա՝ Ղրիմին, 68 միլիարդի սուբսիդիա էլ՝ Ռուսական երկաթգծին: Իհարկե մենք պարտավոր ենք սուբսիդավորել այս ընկերությունը, չէ՞ որ պատմել ենք, որ պետական այդ ընկերության նախկին տնօրենը առանձնատներ է կառուցել՝ հատուկ մորթե վերարկուների պահեստարանով: Նրան ակնհայտորեն պետք է հավելյալ աջակցություն տրամադրել»,- հեգնում է ընդդիմադիր գործիչը: Նա պնդում է, թե Կրեմլը մսխում է նաև «Ազգային բարեկեցության հիմնադրամի» միլիարդները, որոնցով, ըստ կանոնադրության, պետք է երաշխավորվեր ռուսաստանցիների ապահով ապագան: «Օրինակ՝ 3 միլիարդ դոլար այստեղից մենք որպես աջակցություն տվել ենք Վիկտոր Յանուկովիչին, երբ նա վերջին օրերն էր անցկացնում ՈՒկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ գումարները, հասկանալի է, վաղուց են մոխրացել: Վլադիմիր Պուտինի փեսան՝ Կիրիլ Շամալովը, վարկ է ստացել «Սիբուր» ընկերության համար, որի բաժնետերերից մեկն է: 150 միլիարդ ռուբլի է ստացել Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոն՝ իր ընկերության՝ «Նովատեկի» համար: «Մեր երկրին բարգավաճման պատմական հնարավորություն էր տրված, սակայն մենք օգտագործեցինք, որ Պուտինի փեսային, ընկերներին ու հենց Պուտինին հարուստից դարձնենք շատ հարուստ»,- պնդում է Նավալնին՝ ռուսաստանցիներին կոչ անելով բոյկոտել մարտին կայանալիք նախագահական ընտրությունները:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ