Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոսկվան, Անկարան ու Դամասկոսը քննադատում են ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Մոսկվան, Անկարան ու Դամասկոսը քննադատում են ԱՄՆ-ի նախաձեռնությունը
16.01.2018 | 12:45

Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը քննադատում են Սիրիայում զինված խմբավորում ստեղծելու՝ ԱՄՆ-ի և դաշնակիցների նախաձեռնությունը: Խմբավորման մարտիկների թիվը կարող է հասնել 30 հազարի: Նրանք պետք է տեղակայվեն Թուրքիայի և Իրաքի սահմաններին: Խմբավորման մոտ կեսը բաղկացած է լինելու քրդերի «Դեմոկրատական միություն - Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» կառույցի զինյալներից, որ հսկողության տակ են վերցնելու Թուրքիայի սահմանին հարող շրջանները, իսկ արաբները կտեղակայվեն Իրաքի հետ սահմանին և Եփրատի հովտում: Թուրքերին, նախ և առաջ, քրդերի գործոնն է զայրացնում:


«ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում դաշնակից է ընտրում ոչ թե Թուրքիային, այլ Դեմոկրատական միության և Ժողովրդի ինքնապաշտպանության գրոհայիններին: Այդպես ԱՄՆ-ն ահաբեկիչների բանակ է ստեղծում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Նախագահի խոսնակ Իբրահիմ Քըլընն էլ հայտարարել է, թե «ահաբեկչական կազմակերպությունն օրինականացնելու» ԱՄՆ-ի ձգտումը մտահոգություն է պատճառում: «Մենք մեզ վերապահում ենք ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ պայքարելու իրավունք և Թուրքիայում, և մեր սահմաններից դուրս: Թուրքիան կձեռնարկի իր անվտանգությունը երաշխավորելու բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Քըլընը:


Սիրիայի իշխանությունը հայտարարել է, թե չի հանդուրժի ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ներկայություն երկրի տարածքում: «Սիրիայի բանակն ու ժողովուրդը վիթխարի հաղթանակներ են տարել ահաբեկիչների և ամերիկյան նախագիծ այլ թշնամիների նկատմամբ և հանուն երկրի միասնության ու տարածքային ամբողջականության՝ վճռական են Սիրիայի տարածքում ամերիկյան որևէ ներկայության վերջ տալու հարցում»,- ասվում է ՍԱՆԱ պետական գործակալության հաղորդագրությունում, ըստ որի, ամերիկացիների ստեղծելիք ջոկատների յուրաքանչյուր անդամ կհամարվի ազգի դավաճան:


Ռուսները ևս դեմ են ամերիկացիների նախաձեռնությանը: «Հայտարարությունն այն մասին, որ անվտանգության գոտին պետք է հսկեն ամերիկացիների աջակցությամբ գործող՝ ընդհուպ մինչև 30-հազարանոց ջոկատները, շատ լուրջ խնդիր է: Դա կարող է հանգեցնել Սիրիայի մասնատման»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովն էլ ասել է․ «Այդ նախաձեռնությամբ ամերիկացիները ցանկանում են Սիրիայում ապակայունացնել իրավիճակը և ստեղծել Բաշար Ասադին գահընկեց անելու պայմաններ»:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ