Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաքվում հավանություն են տվել Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ առաջարկությանը

Բաքվում հավանություն են տվել Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ առաջարկությանը
16.01.2018 | 12:47

Բաքուն ողջունում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ,- հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։
2017-ի արդյունքները ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փուլային մոտեցում է պետք ցուցաբերել։ «Ադրբեջանական կողմը ողջունում է ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ»,- ասել է Գաջիևը։

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ