Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել
17.01.2018 | 01:22

Ռումինիայի վարչապետ Միխայ Թուդոսեն հրաժարական է տվել` իր սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցությունից զրկվելուց հետո:


Կուսակցության և վարչապետի սկանդալը ծագել էր, երբ նա ներքին գործերի նախարար Կարմեն Դանից պահանջել էր հրաժարական տալ՝ մեղադրելով ստի մեջ:
Միխայ Թուդոսեն վարչապետ էր 6 ամիս: Նրան ժամանակավորապես կփոխարինի զարգացման նախարար Փոլ Ստանեսկուն:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ