Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հունաստանի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների փաթեթը

Հունաստանի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների փաթեթը
17.01.2018 | 01:24

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության և բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին, դա Հունաստանին ֆինանսական միջոցների հերթական չափաբաժնի հատկացման պայմանն էր` միջազգային ֆինանսական օգնության ավարտվող ծրագրի շրջանակներում:

Եվրագոտու ֆինանսների նախարարները Հունաստանին վարկաբաժնի հատկացմանը հավանություն կտան հունվարի 22-ի հանդիպմանը: Հունաստանը 86 մլրդ եվրոյի ծրագիրն ավարտելու համար մինչև տարեվերջ պետք է պայմանների կատարման ևս մեկ ստուգում անցնի: Խորհրդարանում քվեարկությունն անցել է Աթենքում և Հունաստանի այլ քաղաքներում խիստ խնայողության նոր միջոցների դեմ բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ