«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԵՄ-ն Մեծ Բրիտանիային կոչ է անում մնալ ԵՄ-ում

ԵՄ-ն Մեծ Բրիտանիային կոչ է անում մնալ ԵՄ-ում
17.01.2018 | 01:37

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային առաջարկել են չլքել Եվրամիությունը: Եվրախորհրդարանում ելույթում Տուսկը նշել է՝ եթե Լոնդոնը չփոխի իր հայացքները տեղի ունեցածի վերաբերյալ, բրեկզիտն իրականություն կդառնա «իր բոլոր բացասական հետևանքներով»:

«Մեր սրտերն առաջվա պես բաց են Մեծ Բրիտանիայի առջև»,- ասել է Տուսկը: Յունկերը ևս հույս է հայտնել, թե բրիտանական իշխանությունները կլսեն իր խոսքը: «Մեր դուռն առաջվա պես բաց է»,- իր հերթին նշել է ԵՄ գործադիր ղեկավարը:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ