Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մովսես Հակոբյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին

Մովսես Հակոբյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին
17.01.2018 | 01:38

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնչվող հարցեր: «Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված նիստը միտված էր Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրների ներկայացմանը, խնդրահարույց հարցերի քննարկմանը և ընդհանուր դիրքորոշումների ձևավորմանը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցության շրջանակներում մասնակցում է Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ