Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կոսովոյում սպանվել է Օլիվեր Իվանովիչը

Կոսովոյում սպանվել է Օլիվեր Իվանովիչը
17.01.2018 | 01:40

«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը երեքշաբթի սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում, հայտնել է Blic թերթը՝ հղում անելով քաղաքական գործչի փաստաբանին:

«Ինչպես երևում է, նա մահացել է հենց տեղում: Այժմ մեզ հայտնի է, որ նա հրազենային հինգ վիրավորում է ստացել: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները փորձել են փրկել, բայց՝ ապարդյուն»` հայտնել է Իվանովիչի փաստաբան Նեբոյշա Վլայիչը: Կոսովոյի ոստիկանությունը հաստատել է մահափորձի փաստը՝ հայտնելով, որ քաղաքական գործիչը գտնվում է հիվանդանոցում, իսկ բոլոր իրավապահներն ուղարկվել են՝ գտնելու հարձակվողներին: Մահափորձը կատարվել է, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր կուսակցության շենք: Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն էր, անցյալում` Կոսովոյի և Մետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարը: 2016-ին նա դատապարտվել էր 9 տարվա բանտարկության, բայց ավելի ուշ ազատ էր արձակվել:
Սերբիայի պատվիրակությունն ընդհատել է Պրիշտինայի հետ Բրյուսելում տեխնիկական երկխոսությունը և Բելգրադ վերադարձել` Օլիվեր Իվանովիչի սպանությունից հետո: Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի և Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը ասել է. «Օլիվեր Իվանովիչի սպանությունն ահաբեկչական գործողություն է, որի նպատակը Կոսովոյում և Մետոքիայում իրադրության ապակայունացումն է, դա հարձակում է ամբողջ սերբ ժողովրդի վրա: Օլիվեր Իվանովիչի սպանության կապակցությամբ դադարեցնում ենք բանակցությունները և անհապաղ վերադառնում Բելգրադ»:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ