Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
17.01.2018 | 14:05

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակվելու կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ անդամներ: Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ և կորով՝ հաղթահարելու համար այդ ողբերգությունը։

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ