Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նազարբաևը 7 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել Վաշինգտոնում

Նազարբաևը 7 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել Վաշինգտոնում
17.01.2018 | 14:10

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ ԱՄՆ այցի շրջանակում ստորագրվել է 20-ից ավելի համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար է։ Նոր պայմանագրերը կնքվել են The Boeing Company, GE Transportation, GE Digital, Chevron, Air Astana, KazTemirZholy, SCAT Airlines ընկերությունների հետ:


Նազարբաևն ասել էր, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Ղազախստանի միջև 7,5 մլրդ դոլարի 20-ից ավելի առևտրային պայմանագիր կստորագրվի: «Նախագահի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է ավելի քան 20 առևտրային փաստաթուղթ՝ ներդրումային ու առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնք ուղղված են ավիացիայի և տիեզերական հետազոտությունների, նավթաքիմիական ու գյուղատնտեսական ոլորտներում, ենթակառուցվածքային զարգացման նախագծերի իրականացմանը»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ