Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կովկասում ոչինչ հեշտ ու արագ չի լինում

Կովկասում ոչինչ հեշտ ու արագ չի լինում
18.01.2018 | 10:25

Վրաստանն ու Ռուսաստանը ցանկանում են Շվեյցարիայի օգնությամբ բացել նոր սահմանային հսկիչ անցակետ` Վրաստանից առանձնացած Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով: Դիվանագիտական հնարք` ճոպանի վրա` գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung-ի կայքում Ան Դորիտ Բոյը: Համարյա 10 տարի կովկասյան ինքնահռչակ պետություններ Հարավային Օսիայի ու Աբխազիայի կոնֆլիկտի շուրջ ոչինչ տեղի չի ունենում: Անդունդն անհաղթահարելի է: Վրաստանը հրաժարվում է ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Ռուսաստանը հերքում է, որ ընդհանրապես կոնֆլիկտի կողմ է տարածքների վերաբերյալ կոնֆլիկտում, որ բռնակալ Իոսիֆ Ստալինը կցել է Վրացական ԽՍՀ-ին և երկաթե վարագույրի անկումից հետո նրանք պայքարում են իրենց ինքնիշխանության համար: Հարավային Օսիայում զինված կոնֆլիկտին միջամտելուց հետո Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է երկու «հանրապետությունները» և պահում է նրանց:

Դա ծանր հարված է Վրաստանին, որ ընտրել է արևմտյան ինտեգրումն ու անդամակցությունը ՆԱՏՕ-ին` Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունների փոխարեն: Կողմերի այդ հարաբերությունների համապատկերում նորությունը Թբիլիսիից զարմանալի էր: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հաստատեց, որ Վրաստանը պայմանագիր է ստորագրել շվեյցարական Société Générale de Surveillance (SGS) ընկերության հետ Ռուսաստանի ու Վրաստանի միջև երեք մաքսակետերով անցնող բեռների վերահսկողության մասին: Պայմանագրի իրականացումը նուրբ հարց է, որ զգուշություն է պահանջում: 2011-ին Ռուսաստանի ու Վրաստանի կնքած պայմանագրով, որ նախատեսում էր միջազգային անկախ դիտորդների վերահսկողությունը ռուս-վրացական սահմանով անցնող բեռների վրա և երկար ժամանակ մնում էր չիրականացված, տեղանքի անվանումների փոխարեն նշված էին միայն աշխարհագրական կոորդինատները: Հարավային Օսիան ու Աբխազիան իրենց խոցված կզգան, երբ շվեյցարացիները վերահսկեն բեռնափոխադրումը հանրապետությունների տարածքով: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու համար տարանցիկ միջանցքների հարցը բարդ է և ներքաղաքական առումով: Շատ վրացիներ զգուշանում են, որ դա կհամարվի առանձնացած հանրապետությունների փաստական ճանաչում և Մոսկվայի ևս մեկ հաղթանակ: Վարչապետի խոսքով` լրացուցիչ հսկիչ անցակետերը կգործեն միայն այն դեպքում, երբ կփակվի, օրինակ, սաստիկ ձյան պատճառով, Վերին Լարսի անցակետը, որ միակ ցամաքային միջանցքն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև:


Քանի որ Հայաստանը կարող է դրանից օգուտ քաղել, մաքսային հսկիչ անցակետերի բանավեճին խառնվեց նրա հարևան և երդվյալ թշնամի Ադրբեջանը` փորձելով ճնշում գործադրել Վրաստանի և հնարավորության դեպքում` Ռուսաստանի վրա: Արագ և հեշտ Կովկասում ոչինչ չի լինում:
Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Թեման անցյալ տարեվերջին էր շրջանառվում, և զարմանալի է, որ շվեյցարական թերթի կայքը նոր կամ նորից է անդրադառնում թեմային: Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները պարզելը թողնենք իրենց: Ինչու՞ պիտի Աբխազիան ու Հարավային Օսիան իրենց «խոցված զգան» շվեյցարական վերահսկողությունից: Եվ` ի՞նչ լծակներ ունի Ադրբեջանը` Վրաստանին ու Ռուսաստանին հետ պահելու պայմանագիրը իրականացնելուց: Կամ` Անկարան, որ նույնպես կարող է օգտվել այդ միջանցքից` ինչպես հայտարարել էր Վրաստանի վարչապետը: Հիմա, երբ Վերին Լարսը օրը մեկ կամ օրվա մեջ մի քանի անգամ փակվում է, ժամանակը չէ՞, որ ՀՀ վարչապետը թեման օրակարգ բերի հայ-վրացական հարաբերություններում: Թե՞ Հայաստանը սպասում է, որ կողմերն իրենք լուծեն հարցը ու մեզ հրամցնեն պատրաստի պտուղները: Այդպես լինու՞մ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ